Դպրոցի բնութագիրը


ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի N2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1958 թվականի , բաղկացած է 2 մասնաշենքից:

Դպրոցի երկու մասնաշենքերը ունեն լոկալ ջեռուցման համակարգ:

Դպրոցն այսօր ունի 13 դասարան, գրադարան, լաբորատորիա, համակարգչային 1 կաբինետ, 1 մարզադահլիճ , 1 ՆԶՊ կաբինետ, 1 ուսուցչանոց , 2 սանհանգույց:

2018-2019 ուս.տարում դպրոցը համալրված է 13 դասարանով, որտեղ սովորում են 307 աշակերտ ( տարրական դպրոցում 5 դասարան՝143 աշակերտով, միջին դպրոցում 5 դասարան՝ 118 աշակերտով, ավագ դպրոցում 3 դասարան՝ 45 աշակերտով) :

Մանկավարժական կոլեկտիվը բաղկացած է 32 ուսուցիչներից և 9 ուսումնաօժանդակ աշխատակցից :

32 ուսուցիչներն էլ ունեն բարձրագույն կրթություն:

Դպրոցն աշխատում է 5-օրյա աշխատանքային ռեժիմով: