Назад к списку

Հունվարի 28-ին Վերին Գետաշենի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց բանակի 27 ամյակին նվիրված միջոցառում:

Հունվարի 28-ին Վերին Գետաշենի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց բանակի 27 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը հրավիրված էին ազատամարտիկներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ և այլ հյուրեր: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը: Համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը իր ելույթում կարևորեց բանակի ստեղծումը և շնորհակալություն հայտնեց դահլիճում ներկա ազատամարտիկներին այս խաղաղությունը հայ ազգին պարգևելու համար: