Վերին Գետաշենի Մանկապարտեզ

Մանկապարտեզը հիմնովին վերանորոգված է,ուր ստեղծված են բարեկեցիկ, նպաստավոր պայմաններ`երեխաների առօրյան,ուսուցումը և դաստիարա-կությունը արդյունավետ կազմակերպելու համար։Ունի անհրաժեշտ գույք` նախատեսված 4 խմբի (2 միջին`3-4տ. և 2 ավագ`5-6տ.) համար։ Հետեւյալ խմբերում կրթադաստիարակչական աշխատանքներն իրականացնում են չորս դաստիարակներն` իրենց օգնականններով։ Երեխաների սանիտարահիգիենիկ պայմանների եւ առողջական խնդիրների մասին հոգում է բուժքույրը։Երեխաների ամենօրյա սննդի գործընթացը կազմակերպվում է առանձին ճաշարանում` խոհարարի պատշաճ աշխատանքի միջոցով։  Մանկապարտեզն ունի նաև ընդարձակ ու բարեկարգ բակ` համալրված բակային խաղամիջոցներով։ Մանկապարտեզն աշխատում է ծնող-մանկապարտեզ ամուր կապի հիման վրա։

Խմբերի քանակ` 4

Աշխատակազմ` 18 հոգի: