Տիգրան Մուրադի Մուրադյան


Ծնվել է 1989թ. Մարտի 22-ին Մարտունու շրջանի Վ.Գետաշեն գյուղում:1996-2006թ.թ. սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 2006-2012թ.թ. ընդունվել և ավարտել է Երևանի Գլաձոր կառավարման համալսարանի՝ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժինը՝ ստանալով ֆինանսիստի բակալավրի որակավորում:2007-2009թ.թ. ծառայել է ՀՀ Զ.Ու-ում: 2013-2015թ.թ. աշխատել է ՙՙԳառանտ կրեդիտ,, ՍՊԸ-ում՝ որպես վարկային մասնագետ:2017թ.-ից աշխատում է Վ.Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ:2012թ. ընտրվել այնուհետև 2016-2018թ.թ. հանդիսացել է Վ.Գետաշեն համայնքի ավագանու անդամ:2018թ. Հոկտեմբերի 21-ին ընտրվել է Վ.Գետաշենի համայնքապետ: Անկուսակցական է, Ամուսնացած է՝ ունի 3 երեխա: