Վերին Գետաշեն

Բ/Ա ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն Բ/Ա ՊՈԱԿ-ն կառուցվել է 1999-2000թթ-ին Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի միջոցներով: Այն մեկ հարկանի քարե կառույց է, նրա տարածը կազմում է 0.068հա, իսկ շենքի մակերեսը` 194.8մ²  է: Բժշկական ամբուլատորիան նախատեսված է համայնքի ազգաբնակչության` առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր բուժման նպատակով, իսկ 2007թ-ի հունիս ամսից սպասարկում է նաև Մադինա համայնքի ազգաբնակչությանը:  Բժշկական ամբուլատորիայի կադրային հագեցվածությունը այսպիսին է` տնօրեն, հաշվապահ, 1 ընտանեկան բժիշկ, 1 մանկաբույժ համատեղությամբ, 5 ընտանեկան բուժքույր, լաբորանտ, մանկաբարձագինեգինեկոլոգիական բուժքույր, համակարգչային օպերատոր և սանիտար:

Բժշկական ամբուլատորիան ունի լաբորատոր գործիքային հետազոտման, էլեկտրասրտագրության, իմունոկանխարգելման, մանկաբարձագինեգինեկոլոգիական, ընդհանուր հետազոտման կաբինետներ, ինչպես նաև քարտադարան և ներքին դեղատուն:

«Վ.Գետաշենի Բ/Ա» ՊՈԱԿ-ն բուժ անձնակազմը վերջին 5 տարիներին անցել են վերապատրաստման լրիվ դասընթացները և ստացել են հավաստագրեր: